Շիրակցի գերեվարված քաղաքացիների հարազատները փակեցին Ազատանի և Գյումրու մուտքերը

 

Posted by Tsayg TV/Ցայգ ՀԸ/ТК Цайг on 2022 թ. մայիսի 8, կիրակի

 

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին մարզի մուտքը և թույլ չէին տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներին մուտք գործել Շիրակի մարզ:

Ինչպես հաղորդում է «Լուրերի» թղթակիցը Գյումրիից, ավտոշարասյան մասնակիցներից ոմանք, իջնելով ավտոմեքենաներից, փորձել են բախումներ հրահրել գերեվարված քաղաքացիների հարազատների հետ՝ ցանկանալով բացել ճանապարհը: Որոշ մեքենաների հաջողվել է, այնուամենայնիվ, ճեղքելով մարդկանց շղթան, առաջ շարժվել:

Կան բերման ենթարկվածներ:

Քիչ առաջ ոստիկանությունը բացեց Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմ գյուղի հատվածը, սակայն գերեվարված քաղաքացիների հարզատները փակեցին Ազատանի և Գյումրու մուտքերը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ «Դիմադրություն» շարժումն այսօր ավտոերթով մեկնելու էր Գյումրի:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ