Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ակնկալում է, որ Ադրբեջանի կառավարությունը կհարգի Նոյեմբերի 9-ի հայտարարությունը

Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրամիության հարցերով հանձնաժողովը այսօր ընդունել է բանաձև, որում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը:

«Հանձնաժողովն ակնկալում է, որ Ադրբեջանի կառավարությունը կհարգի Նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար` իմ գնահատանքի խոսքն եմ հայտնում Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին և հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին»,- գրել է նա։

Related posts

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզի 2024 թվականի բյուջեի կատարողականը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով