ԵԽԽՎ-ում մեկնարկել է «‎Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով դեբատը

Մեկնարկեց քննարկում ԵԽԽՎ-ում Լաչինի շրջափակման թեմայով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Հիմնական զեկուցող պրն. Ֆրիդեզը ներկայացնում է շրջափակման մարդասիրական հետևանքները կոչ անելով ապաշրջափակել միջանցքը»,- գրել է նա:

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԽԽՎ-ում սկսեցինք «‎Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով դեբատը: Հայկական պատվիրակության անդամներից բացի ելույթներ են ունենալու նաև մեր գործընկերները Ֆրանսիայից, Շվեդիայից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Կիպրոսից ովքեր հաստատակամ են Մարդու իրավունքների պաշտպանության հարցում իրենց դիրքորոշման մեջ: Նրանց կոչը հստակ է. Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը և վերացնի ստեղծած հումանիտար ճգնաժամը»:

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները