Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Մայիսի 16-ին, ժամը 03:18-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին այրվում է «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:40-ին, մարվել` 04:00-ին: Ավտոմեքենան այրվել է։

Related posts

Երևանում դիմակավորված անձինք առևանգել են օտարերկրացու դստերը. ինչպես, որտեղ և ում հետ է հայտնաբերվել երեխան

Պուտինն ինձ ասեց, որ անպայման պատասխան հարված կհասցնի Ուկրաինային. Թրամփ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել