Իսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի անդամների տներին և գրասենյակներին հարվածներ հասցնելու մասին

Իսրայելական ավիացիան անցած գիշեր հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ավելի քան 90 թիրախի, այդ թվում` ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարների տների: Այս մասին հայտարարել է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Հարձակման ենթարկված թիրախների թվում են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահ Յահյա Սինվարի և նրա եղբայր Մուհամադ Սինվարի տները, վերջինս պատասխանատու է Խան Յունիսում կազմակերպության մատակարարման համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ լարվածությունն Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը ցանկանում էին վտարել մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում էր տեղի բնակչության բողոքներով և բախումներով:

Related posts

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն Շիրակում. մարզի քրեական ոստիկանների բացահայտումը

Արամ Ղազարյանը՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը