Դեսպան Ներսեսյանն ընդգծել է բրիտանահայ համայնքի կարևոր դերը Հայաստանի և ՄԹ միջև երկկողմ հարաբերությունների զարգացման գործում

Ս.թ. հուլիսի 10-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը մասնակցել է Լոնդոնի հայկական ամառային ամենամյա փառատոնին, որը կազմակերպել էր Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմական հանձնախումբը։ Այդ մասին հայտնում են ՄԹ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպան Ներսեսյանն իր ողջույնի խոսքում նշել է նման միջոցառումների կարևորությունը, որը հնարավորություն է ընձեռում ներկայացնելու Հայաստանի հարուստ պատմությունը, արվեստը և խոհանոցը։ Դեսպանն ընդգծել է բրիտանահայ համայնքի կարևոր դերը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ վստահեցնելով, որ շարունակելու է անել առավելագույնն այդ կապերի հետագա ամրապնդման համար։
Միջոցառմանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմիննների ղեկավարներ։

 

Related posts

Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա