Մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է

Ավելի քան 20 մարդ տուժել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Թատրոնից դուրս եկած մարդիկ կանգնած են եղել փողոցի հետիոտնային հատվածում, երբ մեքենան հետ գնալով մխրճվել է նրանց մեջ, հայտնում է TN-ը։

Տուժածներից ոմանք կարողացել են ինքնուրույն ոտքի կանգնել, իսկ մյուսները մնացել են մեքենայի տակ։

«Վարորդը կորցրել է կառավարումը և մեքենայով դուրս է եկել թատրոնի դիմացի տարածք, 23 մարդ վիրավորվել է, որոնցից երեքի վիճակը ծանր է»,- հայտնում է աղբյուրը։

Մեքենան ձևափոխված էր հաշմանդամություն ունեցող անձանց վարելու համար:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև