Ռուսական հացահատիկով բեռնված հերթական գնացքը Ադրբեջանի տարածքով կհասնի Հայաստան

Ռուսաստանը Ադրբեջան տարանցմամբ Հայաստան է ուղարկում հացահատիկի հերթական խմբաքանակը։ Ըստ ԶԼՄ-ների՝ 11 վագոնում բեռնված է 1108 տոննա ցորեն, իսկ չորսում՝ 273 տոննա գարի։

Բեռը Բալաջարի կայարանից գնացքը կշարժվի Բյոյուք-Քեսիքի կայարան:

Մինչ այժմ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 47 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ և 67 տոննա փայտ: Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա Ռեգուլյար և Պրեմիում տեսակի բենզին:

Related posts

Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր

Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու. Կիսլիցա

Տելեգրամի միջոցով 5 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է