Դուդան ուկրաինացիներին հորդորել է ճանաչել Վոլինի լեհերի ցեղասպանության փաստը

Լեհաստանը Ուկրաինային կոչ է արել ճանաչել ուկրաինական ապստամբական բանակի մարտիկների կողմից իրականացված ցեղասպանության փաստը:

Նման խնդրանքով հանդես է եկել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան 1943-1945 թվականների Վոլինի ջարդերի տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման ժամանակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Քաղաքական գործիչը հավելել է, որ այդ իրադարձությունը խլել է ավելի քան 100 հազար մարդու կյանք և նշել, որ հանցագործությունները կատարել են «մարդիկ, որոնք ապրել են հարևանությամբ, հաճախ կապված են եղել ընտանեկան կապերով»։ Դուդան ուկրաինացիներին հորդորել է ընդունել այդ փաստն ու իրենց մեղքը, որ նման իրադարձություններ են տեղի ունեցել, թեև «դա շատ ամոթալի է»։

Լեհաստանի նախագահը խոստացել է վրեժ չլուծել ուկրաինացիներից Վոլինի ջարդերի համար:

Լեհաստանում հուլիսի 11-ը ճանաչվել է ուկրաինացի ազգայնականների կողմից Լեհաստանի երկրորդ հանրապետության բնակիչների նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր։ Ըստ լեհական կողմի՝ ջարդերն իրականացվել են Վոլինի, Արևելյան Գալիցիայի և հանրապետության հարավարևելյան նահանգների լեհ բնակչության դեմ։

Related posts

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը. Ուշակով

Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների հանդիպումը Բուդապեշտում ավարտվել է