Դա Հայաստանի ներքին խնդիրն է․ ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին

Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ և չի միջամտում այդ գործընթացներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Դա Հայաստանի ներքին խնդիրն է՝ այն ինչ տեղի է ունենում այնտեղ, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Մենք դա գիտակցում ենք և չենք միջամտում այս գործընթացներին»,-ասել է նա:

Հայաստանում ընդդիմադիր ուժերը շաբաթներ շարունակ ակցիաներ են անցկացնում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով գործող իշխանության դեմ, դժգոհություն հայտնելով վարած արտաքին քաղաքականության առնչությամբ: Ամեն օր ընդդիմությունն անցկացնում է երթեր, հավաքներ Երևանում և այլ քաղաքներում:

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով