Գյումրեցի հրաձիգների գերազանց մրցելույթները Երևանում

Հայաստանի հրաձգության գավաթակիր, դպրոցականների չեմպիոն, սպորտի վարպետության թեկնածու Մնացական Վարդանյանն ընդամենը 26 տարեկան է, բայց արդեն ունի մարզչական երկամյա փորձ ու ոչ առանց հաջողության: Նրա սաներն ուղղակի փայլուն արդյունքներ արձանագրեցին հանրապետության պատանեկան առաջնությունում՝ ապացուցելով, որ մարզումային ժամանակակից պայմաններն ու նոր հրացաններն անգամ անզոր են գտնվում բարձր վարպետության առջեւ: 1-ական ոսկե եւ արծաթե մեդալներով վերադարձան Երեւանից Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սաները: Ավելին, ընդամենը 2 միավոր չբավականացրեց Արսեն Սարիբեկյանին կանգնելու պատվո հարթակի 3-րդ աստիճանին:

Related posts

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն

Երևանում կկայանա Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեան․ քննարկում՝ ՊՆ-ում