Գյումրիում փրկարարները մարել են սպորտային համալիրի տանիքում բռնկված հրդեհը

Փետրվարի 9-ին, ժամը 08:42-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող մարզադպրոցի տանիքից ծուխ է նկատվում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է սպորտային համալիրի (մոտ 700 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:30-ին, մարվել՝ 12:26-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատար¬րերից մոտ 300 քմ հատված, փայտե առաստաղից մոտ 150 քմ հատված և ջերմահարվել է փայտե կառուցատար-րերի մոտ 100 քմ հատվածը:

Փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ:

Related posts

Քամու հետևանքով վնասների վերաբերյալ ահազանգեր են ստացվել մի շարք համայնքներից

Թրամփ-Վենս վարչակազմի նպատակն է խթանել խաղաղությունը՝ լինի Հնդկաստանի և Պակիստանի, Ադրբեջանի և Հայաստանի, թե այլ երկրների միջև. Լանդաու

Փարաջանովի բացառիկ աշխատանքները Գյումրիում