Բենզինի վաճառքը սահմանափակվել է Ռուսաստանի գլխավոր նավթային շրջանում

Ռուսաստանում խորանում է վառելիքային ճգնաժամը՝ նավթային ենթակառուցվածքներին Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով։ Բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել նաև Ռուսաստանի հիմնական նավթարդյունահանող շրջանում՝ Խանտի – Մանսիյսկի ինքնավար մարզում: Այս մասին հայտնում է Говорит НеМосква-ն:

«Գազպրոմնեֆտ»-ի բենզալցակայանները սկսել են մեկ հաճախորդին տրամադրել առավելագույնը 40 լիտր բենզին և 80 լիտր դիզելային վառելիք, որը կարելի է լցնել միայն մեքենայի բաքի մեջ և կանխավճարով։ «Մենք մինչև ականջները նավթի մեջ ենք, հորատանցքերը փակվում են, չգիտենք նավթը որտեղ տեղավորել, բայց բենզին չկա», – վրդովված են բնակիչները։

«Գազպրոմնեֆտ»-ի բենզալցակայաններում սահմանափակումների մասին հայտնել են նաև Ռուսաստանի նավթագազային «մայրաքաղաք» Տյումենի վարորդները:

Նմանատիպ սահմանափակումներ են մտցվել հարևան Տոմսկի շրջանի Ստրեժևում, որը հայտնի է որպես նավթագործների քաղաք։ «Այս սահմանափաչափերն ու սահմանափակումներն ավելի շատ ուղղված են մեզ պաշտպանելու Ստրեժևի բենզալցակայաններից այլ շրջաններ վառելիքը տակառներով ու մեծ տարաներով տեղափոխելուց», – իրավիճակը պարզաբանել է քաղաքապետը։

Ընդհանուր առմամբ, սահմանափակումներ են մտցվել Ռուսաստանի ավելի քան 50 շրջանում:

Ռուսական նավթավերամշակման գործարանների և նավթաբազաների վրա Ուկրաինայի դրոնների հարձակումների ուժեղացումից հետո մայիսին ՌԴ-ում նավթի արդյունահանումը նվազել է մինչև տարվա նվազագույն ցուցանիշը:  Reutersտվյալներով ՝ մայիսի վերջին հարվածների պատճառով երկրի կենտրոնական հատվածում նավթարդյունաբերության գրեթե բոլոր խոշոր օբյեկտները ստիպված են եղել կրճատել կամ դադարեցնել աշխատանքը:

Related posts

Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել. ՍԴ

«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Նոր քրեական վարույթ՝ ընտրական գործընթացին առնչվող