Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է ստուգել Ռուսաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվները և բացահայտել հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողներին։ Նա, մասնավորապես, հայտարարել է, որ  ընտրություններում Փաշինյանի օգտին քվեարկած ՀՀ քաղաքացիների մուտքը ՌԴ  պետք է արգելվի։ «Ես առաջարկում եմ նրանց նույնականացնել սոցիալական ցանցերի միջոցով։ Հիմա դա շատ հեշտ է անել։ Սահմանապահները դա անում են սահմանին՝ հեշտությամբ։ Ե՛վ այստեղ, և՛ Վրաստանում։ Փորձեք գնալ Վրաստան. եթե այնտեղ Աբխազիայի կամ Օսիայի մասին ինչ-որ բան ունեք, նրանք ձեզ չեն թողնի մտնել, չէ՞։ Սոցիալական ցանցերի միջոցով նույնականացրեք այն հայերին, ովքեր աջակցում են Փաշինյանին։ Եվ վերջ, Ռուսաստանի Դաշնություն մուտքն արգելված է։ Հավերժ։ Որովհետև եթե դուք աջակցում եք Փաշինյանին, ապա աջակցում եք ռուսատյացությանը։ Եթե դուք աջակցում եք ռուսատյացությանը, ապա ատում եք Ռուսաստանը»,- հայտարարել է Սիմոնյանը։

Related posts

Դատավոր Սեդա Սաֆարյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին որոշումը չի ընդունվել. ՍԴ

«Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Նոր քրեական վարույթ՝ ընտրական գործընթացին առնչվող