Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև նոյեմբերի 10-11-ը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների ընթացքում քննարկվելու են անվտանգությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումն անցկացվելու է ոչ հրապարակային ձևաչափով՝ փակ դռների հետևում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նոյեմբերի 4-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա մանրամասնել է, որ քննարկվելու են ընդհանուր առմամբ անվտանգությանը, ինչպես նաև անվտանգության ապահովմանն ու ներգրավված կողմերի համար անվտանգության երաշխիքներին։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հավաստիացրել է, որ առաջիկա բանակցությունների ժամկետները որևէ կերպ չեն առնչվում Միացյալ Նահանգներում ընթացող ընտրական գործընթացին։

 

Related posts

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն

Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում

Պեկինը դատապարտել է Կուբայի դեմ ամերիկյան պատժամիջոցները, որոնք ազդել են չինական երկու ընկերության վրա