Բայդենը ժամանել է Իսրայել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանաել է Իսրայել. Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում նրան դիմավորել են վարչապետ Բենիամին Նեթանյահուն, նախագահ Իցհակ Հերցոգը, ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Մայքլ Հերցոգը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ստեֆանի Հալեթը։

Նեթանյահուն և Բայդենը գրկախառնվել են, գրում է Times of Israel-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը պետք է նաև մեկնի Հրոդանան, սակայն այժմ արդեն հայտնի է, որ Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ:

Այս մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել