Արտակարգ դեպք Երևանում․ 21-ամյա աղջիկը «Թումո»-ի այգու մոտ բարձրությունից ցած է նետվել

Փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։25-ի սահմաններում Արտակաչգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ «Թումո»-ի այգու մոտ մի աղջիկ ցած է նետվել բարձրությունից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական  հաշվարկով։

Ժամանել է նաև ԱԻՆ հոգեբանական խումբը։

Փրկարարաները նշված վայրից շտապօգնության ավտոմեքենայով Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել Երևանի բնակիչ 21-ամյա Ա․Մ․-ին։

Մինչ հիվանդանոց տեղափոխելը՝ նրան տեղում հոգեբանական օգնություն են ցուցաբերել ԱԻն-ի հոգեբանները, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 5 բրիգադի բժիշկները։

Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։

Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Related posts

Ուզում ենք, որ հնարավորություն չլինի մաֆիոզ կապերով դատարաններում հասնել որոշումների ընդունման․ Փաշինյան

ԵԱՏՄ-ի հետ ստեղծված իրավիճակը Եվրամիության հետ ընդհանրապես կապ չունի. Փաշինյան

Պետության մեջ 2-րդ պետություն կամ կառավարություն ձևավորելու բոլոր փորձերը ամենակոշտ միջոցներով կասեցվելու են