Ասորական ավանդույթներ՝ ձմեռը ճանապարհելիս

Ոչ տեղումնառատ եղանակ՝ ջերմաստիճանի բարձրացմամբ. 4 տարին մեկ փետրվարը եզրափակվում է 29 օրով:  Նահանջ տարվա ցրտաշունչ օրերին փոխարինելու է գալիս գարունը՝ պայծառ ու ջերմ տրամադրությամբ: Ժամանակի  ընթացքում տարբեր մշակույթներ գարնան գալուստը նշել են ավանդական տոնախմբությամբ: Հնդկաստանում աշխույժ Հոլիի փառատոնից մինչև Ճապոնիայում կեռասի ծաղկման փառատոնները, գարունը համայնքների համախմբման, բնության գեղեցկությամբ ուրախանալու ժամանակն է: Հայաստանում նման ավանդույթներ,  կարելի է ասել չկան, բայց օրինակ առանձին համայնքներում նախնիներից եկած տոները դեռ պահպանվում են: Ինչպես տեղեկանում ենք Արզնիի համայնքապետարանի Ֆեյսբուքյան էջից ձմռան վերջին օրը ՝ փետրվարի 28,29-ին, Արզնիի բոլոր բնակիչները հավաքվում են գյուղի կենտրոնում, խարույկ  վառում, շուրջպար բռնում, ընդհանուրի կողմից հավաքված գումարով կազմակերպվում է նաեւ հյուրասիրություն։

Related posts

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ

Վերահաստատում եմ Ձեզ ուղղված հրավերս՝ այցելելու Հայաստան. Նիկոլ Փաշինյանը՝ Դանիայի վարչապետին

Գործադիրը հաստատել է ՀՀ 2026-2028 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը