Ապարան-Քուչակ ավտոճանապարհին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶելը» և «Օպելը». կան տուժածներ

Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10։41-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են Արթիկ-Երևան երթուղին սպասարկող «ԳԱԶել» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1991 թ․) և Opel Astra (վարորդ՝ Պ. Մ., ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել և տեղափոխվել Ապարան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում