Իրանը վերահաստատում է, որ չի ընդունելու որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Քանանին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերին տեղի ունեցած ռազմական գործողություններին, որոնք սկսվել էին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման հետևանքով:

Իրանը կարծում է, որ բանակցություններ սկսելու երկու երկրների քաղաքական կամքը, տարածաշրջանային շրջանակը և հարևանների համատեղ ջանքերը կօգնեն լուծել հակամարտությունները Կովկասում:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հայտարարել է իր անկեղծ դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ցավոք սրտի, մենք կրկին ականատես եղանք Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության նոր փուլին, որը երկու կողմից էլ հանգեցրեց զոհերի և վիրավորների։ Իրանը, հիմնվելով իր բարիդրացիական քաղաքականության և տարածաշրջանային ճգնաժամերի արագ կարգավորմանը կառուցողականորեն նպաստելուն ուղղված սկզբունքային քաղաքականության վրա, քաղաքական ջանքեր է գործադրել»,-ասել է Քանանին:

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը կարծում է, որ անհրաժեշտ է օգտագործել քաղաքական մոտեցումներ և լուծումներ՝ հակամարտությունները դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և երկու երկրների միջև սահմանային վեճերը լուծելու քաղաքական երկխոսության մեջ մտնելու համար։ «Իրանը նաև չի ընդունի որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն տարածաշրջանում»,- հավելել է նա:

Related posts

2024-ին քրեական վարույթների թիվը աճել է, 4.9 տոկոսով աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը. ՔԿ նախագահ

Ռոբերտ Քոչարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց մասով գույքային և դրամական ի՞նչ պահանջ կա դատարանում. դատախազը ներկայացրեց

Ոնց որ գառներին պահ տան գայլին. Կոնջորյանը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին