Անտառային հրդեհներ Թուրքիայում

Ավելի քան 600 հրշեջ և 40 ինքնաթիռ արդեն երկրորդ օրն է՝ պայքարում են Թուրքիայի Անթալիա նահանգի Քեմեր շրջանում բռնկված անտառային հրդեհը մարելու համար:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակից տուժած տարածքը կազմում է ավելի քան 180 հեկտար, սակայն դեռևս չի սպառնում բնակելի շրջաններին: Տարբեր աստիճանի ծխահարությամբ և այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ:
Հրդեհներ են բռնկվել նաև Ստամբուլի, Իզմիրի, Աֆյոնգարահիսարի, Քյոթահիայի մոտակայքում: Վերջինիս ղեկավարությունը բնակիչներին հորդորել է անհապաղ տարհանվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միջերկրական ծովի ավազանի երկրներում արդեն մի քանի օր մոլեգնող անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 40-ը։

Related posts

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը

Կանգառը՝ մեկ կիլոմետր հեռու. Բենիամինի նոր ֆիթնես ծրագիրն ու նախարարության անտեղյակությունը

Չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ