Աննա Գրիգորյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ` Աննա Գրիգորյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

Այս մասին որոշումը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով և հիմք ընդունելով Ա. Գրիգորյանի 2021 թվականի հունվարի 20-ի դիմումը՝ կարգադրում եմ. 1. 2021 թվականի հունվարի 21-ից Աննա Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Related posts

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է

Ըմբիշ Հայկ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն

31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից․ դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն