Վրաստանը փետրվարի 1-ից կվերացնի ավիահաղորդակցության արգելքը

Վրաստանի վարչապետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական խորհուրդը որոշում Է ընդունել փետրվարի 1-ից վերացնել կանոնավոր միջազգային ավիահաղորդակցության արգելքը, որը համավարակի պատճառով երկրում գործում Էր 2020 թվականի մարտից: Հունվարի 22-ին այդ մասին ճեպազրույցում հայտարարել Է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնեւան:

«Փետրվարի 1-ից մենք հնարավոր համարեցինք չեղյալ հայտարարել կանոնավոր թռիչքների սահմանափակումները եւ բոլոր ավիաընկերություններին, որոնք մինչ այդ աշխատել են Վրաստանում կամ կցանկանան սկսել ախատել, թույլ տալ զբաղվեն իրենց գործով»,- ասել Է նա: Ինչպես նշել Է Տուռնեւան, այժմ իշխանությունները կզբաղվեն այն կանոններով, ըստ որոնց օտարեկրացիներին կթողնեն Վրաստան: Վրաստանում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին: 2020 թվականի մարտին իշխանությունները որոշում ընդունեցին սահմանել ուղեւորափոխադրումների լիակատար արգելք:

Անցյալ տարվա ամռանը Էկոնոմիկայի նախարարությունը որպես բացառություն որոշ ավիաընկերությունների թույլատրել Է կատարել ուղեւորափոխադրումներ: Այս պահին Վրաստանից ինքնաթիռները կանոնավոր հիման վրա թռչում են Բեռլին, Մյունխեն, Փարիզ, Ռիգա, Ամստերդամ, Աթենք, Վարշավա, Վիեննա, Վիլնյուս, Դորտմունդ, Դոհա, Կատովիցե եւ Միլան: Այսօրվա դրությամբ Վրաստանում հայտնաբերվել Է կորոնավիրուսով վարակման 251 974 դեպք, ինչը կազմում Է երկրի բնակչության 6,78 տոկոսը: Ապաքինվել Է 238 737 հիվանդ, մահացել Է 3 022 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում