ԱՄՆ դեսպանի հիմնադրամը175,000 դոլար կհատկացնի Շիրակում գտնվող Երերույքի տաճարում պահպանության աշխատանքների իրականացման նպատակով

Նոյեմբերի 20-ին դեսպան Քվինը հայտարարել է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի նոր ծրագրի մեկնարկը։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր և հայտարարվեց Շիրակի մարզի Երերույքի 4-5-րդ դարի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով ԱՄՆ դեսպանատան կողմից 175․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհի հատկացման մասին։

«Մեզ համար պատիվ է ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի միջոցով մեր ներդրումն ունենալ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության հարցում և պահպանել հայկական մշակութային ժառանգության այս անգնահատելի գանձը՝ հասանելի դարձնելով ողջ աշխարհին և ապագա սերունդներին», – ասաց դեսպան Քվինը։

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․ սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։

Related posts

Մահացել է Արմեն Հովհաննիսյանը

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ