Քույր ու եղբոր ծեծի գործով Տաթև համայնքի վարչական ղեկավարն ու ևս մեկ անձ կալանավորվել են

Տաթև համայնքի վարչական ղեկավար Գոռ Մինասյանն ու ևս մեկ անձ երկու ամսով կալանավորվել են:

Այս մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից:

Հիշեցնենք՝ վարչական ղեկավարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը), 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 1 անձի նկատմամբ՝ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը), 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը) և 207-րդ հոդվածի 1-ին մասով (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը)» հոդվածներով:

Մինասյանի ձերբակալությունը կապված է հունիսի 17-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ, որի շրջանակում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այդ միջադեպի հետևանքով 34-ամյա աղջիկ է մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Ժամեր անց բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև նրա եղբայրը, որն այնքան է ծեծված եղել, որ դեմքը եղել է անճանաչելի, նաև մուրճով վնասել են երիտասարդի ոտքը:

Նրանց հայրը պնդել է, որ վնասվածքներ է պատճառել Տաթև գյուղի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը:

Վերջինս, ըստ բողոքող կողմի, անձնական հարցեր ունի ծեծի ենթարկված երիտասարդների հոր հետ: Կա նաև քաղաքական հայացքների բախում:

Related posts

Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունը վերածվել է դանակահարության. բաժին է ներկայացել 20-ամյա երիտասարդ

Այս ահաբեկչական գործողությունները չեն կանգնեցնի քաղաքացիական խաղաղության հասնելու սիրիական պետության ջանքերը. Անաս Խաթաբ