Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուկ Ֆրիդենին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Ազգային տոնի կապակցությամբ։

Լյուքսեմբուրգն իր պատմությամբ, ժողովրդավարական արժեքներով և համերաշխ հասարակությամբ արժանի տեղ է զբաղեցնում եվրոպական ընտանիքում։

Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները և շահագրգռված է երկկողմ կապերի շարունակական զարգացմամբ՝ հիմնված փոխադարձ վստահության, հարգանքի և համատեղ շահերի վրա։ Լիահույս եմ, որ մեր երկրների միջև համագործակցությունը կշարունակի ամրապնդվել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային հարթակներում։

Թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել այս հիշարժան օրվա առթիվ՝ մաղթելով Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Լյուքսեմբուրգի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Related posts

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրվարույթի նյութերը