Մոսկվայում ձերբակալվել է Միհրան Պողոսյանը

Մոսկվայում ձերբակալվել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը՝ հիշեցնելով, որ Պողոսյանի նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված:

Mash-ի տեղեկություններով՝ Պողոսյանին երեկ կեսօրին Տվերսկայա փողոցում կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Նրա մոտ եղել է փախստականի վկայական։ Նշվում է, որ Պողոսյանին ձերբակալելու մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական գրասենյակ, առաջիկայում նա կարտահանձնվի։ Ընդ որում, ռուսական կողմը նախկինում մերժել է Պողոսյանին հայրենիք արտահանձնելու խնդրանքը։

Տեղեկությունը հայտնել է նաև «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը:

Մինչդեռ ՀՀ Դատախազությունից նշել են, որ այս փուլում չեն մեկնաբանում տեղեկությունը:

Related posts

Գյումրեցի մարզուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր

Ո՞վ է հետևում լրագրողական էթիկային. ո՞ւր դիմել խախտումների դեպքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր