Ադրբեջանցիները կրակել են Չարեքթարի վանքի ուղղությամբ

Ադրբեջանցի երկու զինծառայող կրակել են 13-րդ դարում կառուցված Չարեքթարի վանքի ուղղությամբ: Տեսանյութը տարածել է Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը` տեղեկացնելով, որ Վանքի ուղղությամբ կրակ են բացել նաև զրահափոխադրիչից:

«Նման հարձակումները հայ մշակութային ժառանգության նկատմամբ Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցների ուղղակի խախտում են և պետք է հետաքննվեն, կրակողները պետք է պատասխանատվության կանչվեն»,- հայտնում են կազմակերպությունից:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել