Ադրբեջանի ԶՈՒ-ն Խրամորթի, Փառուխի և Խնապատի խաղաղ բնակչության դեմ օգտագործում է ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր. Արցախի ՆԳՆ ոստիկանություն

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
«Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:
Արցախի ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:
Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին՝ հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,- ասված է ոստիկանության Ֆեյսբուքի գրառման մեջ:

🇦🇲🇷🇺 ⤵️

📌 Հարգելի՛ հայրենակիցներ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի…

Опубликовано ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն Пятница, 11 марта 2022 г.

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է