Զելենսկին դժգոհ է ԵՄ վերջին որոշումից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դժգոհություն է հայտնել, որ Եվրամիությունը չի համաձայնել Ուկրաինայի արագացված անդամակցությանը կառույցին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպե՞ս ենք մենք գնահատում հինգշաբթի ԵՄ-ում ընդունված որոշումը: Մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Սա այն չէ, ինչին մենք սպասում ենք»,- ասել է նա ուրբաթ տարածված տեսաուղերձում:

Զելենսկին հավելել է, որ «քաղաքական գործիչների որոշումները պետք է համընկնեն իրենց ժողովուրդների տրամադրությունների հետ»՝ վստահ, որ ԵՄ բնակիչների մեծամասնությունը պաշտպանում է Ուկրաինայի եվրաինտեգրմանը:

Ուկրաինայի ղեկավարն ասել է նաև, որ միջազգային գործընկերներից ակնկալում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։

Փետրվարի վերջին Զելենսկին դիմել էր ԵՄ-ին՝ Ուկրաինան շատ արագ համայնքին միավորելու խնդրանքով: Մարտի 1-ին նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնեց, որ արագացված ընթացակարգով ԵՄ-ին միանալու Ուկրաինայի դիմումն ընդունվել է, գրանցվել և քննարկվում է։

Related posts

Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ. Ռուբեն Ռուբինյան

Այս ինֆորմացիան կեղծ է․ Սուրենյան

ՔՏՀԱ տեսչական մարմնի Շիրակի բաժնի նախաձեռնությամբ անցկացվել են աշխատանքային քննարկումներ՝ մարզի պատասխանատուների մասնակցությամբ