Ադրբեջանը մեղադրանքներ է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանին

Ռաշիդ Բեգլարյանին Ադրբեջանը մեղադրել է միջազգային իրավունքի խախտման, մարդկանց կտտանքների ենթարկելու, բռնի տեղահանման դրդելու, ապօրինի միգրացիա կազմակերպելու և ապօրինի զինված խմբավորում կազմավորելու համար: Ըստ Բաքվի շինծու մեղադրանքների՝ Ռաշիդ Բեգլարյանը մաս է կազմել մի խմբի, որի նպատակը իբր եղել է 1992 թվականին Խոջալուում 200 ադրբեջանցու սպանելը:

Ադրբեջանական իրավապահները բեմադրել են, թե Բեգլարյանը մանրամասներ է հաղորդում իբր կատարած հանցագործության մասին: Նաև հայտարարվել է, թե նույնականացվել են կտտանքների ենթարկվածները և գործով ճանաչվել տուժող: 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին Ադրբեջանի սահմանապահներն օգոստոսի 1-ին էին առևանգել Լաչինի շրջանից: Հայկական կողմը պարզաբանել էր, որ տղամարդը մոլորվել է:

Related posts

Առնվազն 20 զոհ, 52 վիրավոր՝ Դամասկոսի Սբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյունի հետևանքով

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Մենք երբեք չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցում. Արաղչի