Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ

Աննա Կոստանյան 22.09.2021 - 15:34
22.09.2021 - 15:34 դիտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ու լիազոր ներկայացուցիչ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվական հարթակում:

«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Վադիմի Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ»,-նշված է հրամանագրում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ