Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում

Աստղիկ Խաչատրյան 22.09.2021 - 09:03
22.09.2021 - 09:03 դիտում

Հայաստանի Հանրապետության անկախության երեսուն ամյակի կապակցությամբ Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի է ունեցել Հայաստանի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:

Օտտավայի քաղաքապետ Ջիմ Վաթսոնը և դեսպան Անահիտ Հարությունյանը հանդես են եկել եկան ուղերձներով։ Միջոցառմանը ներկա են եղել մի շարք դեսպաններ, Կանադայի արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդները, հայկական կառույցների և համայնքի անդամներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ