Վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը լարվածությունը թուլացնելու մասին է. Մարուքյան

Աստղիկ Խաչատրյան 31.05.2021 - 11:45
31.05.2021 - 11:45 դիտում

ՀՀ տարածքով որևէ «միջանցք» չպետք է տրվի Ադրբեջանին, իսկ ինչ վերաբերում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, ապա, այո՛, ես կողմ եմ սահմանների բացմանը: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունների վերաբերյալ «Լուրերի» հարցին:

Անդրադառնալով սահմանագծման հանձնաժողովի ստեղծմանը՝ Մարուքյանն ասաց, որ խորհրդարանն այդ հարցով որևէ փաստաթուղթ դեռ չի ստացել:

Նրա խոսքով՝ սահմանային իրավիճակի վերաբերյալ վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը լարվածությունը թուլացնելու մասին է: «Առաջարկության մեջ որևէ վտանգ չեմ տեսնում, սակայն դրանով խնդիրը չի լուծվի: Առաջարկից 4-5 օր անց դեռևս արձագանքներ չկան»,- ասաց Մարուքյանը:

Դիտարկմանը, թե քաղաքական ուժերն արդեն սկսել են քարոզարշավը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նշեց, որ օրենքը չի արգելում մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը այլ եղանակով քարոզչություն իրականացնելը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ