Դատախազությունը բողոքարկել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու դատարանի որոշումը

Աննա Կոստանյան 22.04.2021 - 16:30
22.04.2021 - 16:30 դիտում

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը:

Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ