ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը հյուրընկալել է պաշտպանության նախարարին

Գոհար Ստեփանյան 21.04.2021 - 11:52
21.04.2021 - 11:52 դիտում

Ապրիլի 20-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա ՊՆ հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ