Անհետ կորածների և գերեվարվածների հարազատները բացել են ՊՆ-ի մուտքերը

Գոհար Ստեփանյան 9.04.2021 - 23:52
9.04.2021 - 23:52 դիտում

ՊՆ-ում ՀՀ ԳՇ պետ Արտակ Դավթյանի և սպայակազմի հետ հանդիպումից հետո անհետ կորածների և գերեվարվածների ծնողներն ու հարազատները բացել են նախարարության մուտքերը, և շենքում արգելափակված աշխատակիցները կարողացել են դուրս գալ։

Ավելի վաղ անհետ կորած զինծառայողների և գերիների հարազատները հրավիրվել էին Պաշտպանության նախարարություն: 50-ից ավելի քաղաքացի ներսում էր:

Հիշեցնենք, որ երեկվանից Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների և գերեվարվածների ծնողները: Նրանք արգելափակել էին նախարարության մուտքերը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ