ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Երկու փաստ եմ ուզում ընդգծել. Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն հետյալ ցանկի.
2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք:
Զինված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Ի դեպ, մեր Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները»:
Երկու փաստ եմ ուզում ընդգծել.
Կառավարության որոշմամբ 2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր…
Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Четверг, 25 февраля 2021 г.