«Սիրիացի վարձկանները պետք է լքեն Լեռնային Ղարաբաղը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Աննա Կոստանյան 2.02.2021 - 17:54
2.02.2021 - 17:54 դիտում

Սիրիացի վարձկանները պետք է հեռանան Լեռնային Ղարաբաղից, ՀԱՊԿ երկրների մերձակայքում նրանց գործունեությունը ռիսկեր է պարունակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համար: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից զինյալների ներկայության և գործողությունների մասին»,-ասել է Զասը:

«Մենք ելնում ենք նրանից, որ սիրիացի ցանկացած վարձկաններ, գրոհայիններ պետք է լքեն այս տարածքը, դադարեցնեն իրենց գործունեությունը, քանի որ ջոկատների, գրոհայինների խմբերի, անօրինական զինված կազմավորումների ստեղծումը անմիջապես ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտ հստակ ռիսկեր են պարունակում մեր հավաքական անվտանգության համար»,-ավելացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ