Խորհրդարանում քվերակության դրվեց «ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու» մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը:
Կողմ 35, դեմ՝ 84 արդյունքներով որոշումը չընդունվեց:
Ի դեպ՝ նախարարը քվեարկությանը ներկա չէր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց՝ Հարությունյանին հայտնել է, որ ԱԺ գալու անհրաժեշտություն չկա:
«Գործից «կտրելն» այս սեպտեմբերյան օրերին համարել եմ ոչ նպատակահարմար: Կարծում եմ՝ իմաստ չկար», – ասաց ԱԺ նախագահը: