Նոյեմբերի 9-ը շատերի համար դարձավ հրաժեշտի, չասված խոսքերի ու կարոտի սահմանագիծ։ Մի օր, որ կյանքը բաժանեց երկու մասի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո։ Վեց տարի անց էլ այդ օրվա ցավը չի մեղմացել, իսկ հիշողությունները շարունակում են ապրել հարազատների սրտերում։
