Կատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ

Աննա Կոստանյան 6.11.2026 - 15:53
6.11.2026 - 15:53 դիտում

Շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է, որ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2․․․-4, հողի մակերևույթին՝ -4․․․-6 աստիճան ցուրտ։

Պայմանավորված այս հանգամանքով՝ նախարարությունը հորդորում է նշված գոտիներում կատարել ամբողջական բերքահավաք։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ