Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության կիրառման հնարավորություններ ու վտանգներ։ Շիրակի պետական համալսարանում կայացել է «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Երրորդ տարին անընդմեջ կազմակերպվող գիտաժողովն այս անգամ ևս մեկ հարկի տակ է համախմբել գիտնականների, դասախոսների, ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների։ Հայաստանի տարբեր մարզերից մասնակիցների ներկայությունը վկայում է նախաձեռնության նկատմամբ հետաքրքրության մասին։
