Անթալիայում չորս բանվոր է զոհվել տոռնադոյի պատճառով

Աննա Կոստանյան 27.10.2026 - 13:28
27.10.2026 - 13:28 դիտում

Թուրքական Անթալիա քաղաքում չորս բանվոր է զոհվել պտտահողմի պատճառով, որը հարվածել է շինհրապարակին: Եվս մեկ մարդ վնասվածքներ է ստացել, նրա վիճակը գնահատվում է բավարար: Տորնադոյի հետևանքով վնասվել են կոնստրուկցիաներն ու քանդվել է աշխատանքային հատվածը:

Տարերքի հետևանքով նաև վերամբարձ կռունկ է շրջվել, սակայն, ըստ Անթալիայի նահանգապետ Հուլուսի Շահինի, դրա հետևանքով տուժածներ չեն եղել:

Շահինը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։ Շինհրապարակում որոնողական աշխատանքները շարունակվում են:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ