Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը

26.10.2026 - 10:08 դիտում

Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը: Այս մասին հայտնում է «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական էջը։

«Նրան և մեր պատվիրակությանը դիմավորեց և շնորհավորեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

Օդանավակայանը լի էր Naré-ի երկրպագուներով, ընկերներով ու ընտանիքի անդամներով»,- ասվում է հրապարակման մեջ:

Հիշեցնենք՝ 13-ամյա Naré-ն Մալթայում «BOO!» երգի կատարմամբ ընդհանուր 202 միավորով գրավեց առաջին հորիզոնականը՝ Հայաստանին երրորդ անգամ բերելով հաղթանակ:

Մեծ շոուից առաջ Naré-ի տեսահոլովակը YouTube-ում գրանցել է 1 միլիոն դիտում ու շարունակում է մնալ առաջատարը։

Նարեի BOO! երգի հեղինակներն են Լիլիթ Նավասարդյանն ու Գրիգոր Կյոկչյանը, տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ