Փարիզը 10 երկրի հետ քննարկում է Ֆրանսիայի՝ միջուկային զսպման ծրագրին միանալու հարցը. Մակրոն

Աստղիկ Խաչատրյան 26.10.2026 - 19:40
26.10.2026 - 19:40 դիտում

Ֆրանսիան երկկողմ բանակցություններ է վարում 10 եվրոպական երկրի հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու Ֆրանսիայի՝ միջուկային զենքի օգտագործումով «զսպման» հայեցակարգին, հայտարարել է, նախագահ Էմանուել Մակրոնը:

Այս պահին Ֆրանսիան ստեղծել է 10 առանձին համակարգող խումբ և գործընկերների հետ բանակցություններ է վարում երկկողմ ձևաչափով, այլ ոչ թե բոլոր կողմերին հավաքում է մեկ միջուկային ակումբում, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ծրագիրը ներառում է միջուկային մարտագլխիկներով Dassault Rafale կործանիչների տեղակայում եվրոպական երկրներում, նոր ենթակառուցվածքների, կապի և վաղ նախազգուշացման համակարգերի ստեղծում, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակում։ Եվրոպացի պաշտոնյաները նշել են, որ անվտանգ կապի, վաղ նախազգուշացման և հետախուզական տվյալների փոխանակման նոր համակարգը կօգնի ամրապնդել Եվրոպայի համագործակցային պաշտպանությունը։

Ներկայումս ֆրանսիական նախաձեռնությանը մասնակցելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բելգիան, Հունաստանը, Դանիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Լեհաստանը, Ֆինլանդիան և Շվեդիան:

WSJ-ն նշում է, որ եվրոպական պաշտպանության ապահովման գործում իր միջուկային ուժերի դերն ընդլայնելու՝ Ֆրանսիայի փորձերը տեղի են ունենում այն ժամանակ, երբ Եվրոպայում կասկածում են այդ տարածաշրջանում միջուկային զսպում ապահովելու ԱՄՆ պատրաստակամությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ