Առավոտից խայտառակ կերպով խախտվում է ընտրության օրը քարոզչություն չանելու արգելքը․ Ալեքսանյան

25.10.2026 - 18:49 դիտում

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ահազանգել է, որ օրվա ընթացքում մի քանի անգամ խախտվել է քարոզչության արգելքը:

«Առավոտից խայտառակ կերպով խախտվում է ընտրության օրը քարոզչություն չանելու արգելքը։

Ու սա կարծես քրոնիկ պրոբլեմ է։ Ամեն ընտրության առավոտից պարզվում է, որ ով ավելի հարուստ է, կարողացել է 10-20 լրատվամիջոց առնել, դրանք հավաքում տանում է ընտրական շրջան, խոսող գլուխներին դնում տեսախցիկների առաջ ու ասում՝ դե սկսեք։ Գլուխներն էլ իրար հերթ չտալով հակաքարոզչություն են անում։

Հիմա հարգելի ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, այս հարցի վերահսկողությունը ամբողջությամբ ձեր տիրույթում է ու ես չեմ հասկանում, թե տարիներ շարունակ ինչու՞ գոնե մի անգամ մեկը չպատժվեց սրա համար։

Ամբողջ ընդդիմադիր մամուլը բացահայտ հակաօրինական քարոզչություն է, որին պատասխանելու իրավունքից զրկված ենք, քանի որ հարգում ենք օրենքը։

Փաստացի ընտրակաշառք բաժանողներն ու սրանց պատկանող մամուլը ինչքան ուզում ու ոնց ուզում քարոզչություն է անում»,- գրել է Ալեքսանյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ