Երևան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ավտnվթարից տուժած երեխաներից 3-ի առողջական վիճակը

25.10.2026 - 12:21 դիտում

Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ:

Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության: Այս պահին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի մարզում բախվել էին «Opel Zafira»-ն և «ՄԱԶ» բեռնատարը․ 2 մարդ զոհվել էր, 5 վիրավորից 4-ը երեխաներ են։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ