Արթիկում ընտրապայքարի մեջ են չորս քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայրենիք» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։ Ընդդիմադիր թեկնածուներն ու նրանց վստահված անձինք պարբերաբար բարձրաձայնում էին համայնքի տարբեր ընտրատեղամասերում արձանագրված ենթադրյալ ընտրախախտումների մասին՝ մասնավորապես, ընտրողների ուղղորդման և կուտակումների դեպքեր։
