Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին

18.10.2026 - 19:02 դիտում

Ինչպես հայտնել ենք՝ Էմմա Պողոսյանը հռչակվել է ծանրամարտի Եվրոպայի Մ23 առաջնության չեմպիոն:

ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Պողոսյանի հետ ու գրառում կատարել:

«Մեր ոսկե Էմմա Պողոսյանը նվաճեց Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալը: Ասել եմ 2023 թվականին՝ նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է»,- գրել է Հարությունյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ